Ընդլայնվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորությունների շրջանակը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ 2021թ. դեկտեմբերի 28-ին ուժի մեջ է մտել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը:

Այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը՝

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,
  • Արդարադատության միջազգային դատարանում,
  • միջազգային արբիտրաժներում,
  • օտարերկրյա դատարաններում,
  • հաշտարարության գործընթացներում:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել