Զորացրվել են ծառայության ժամկետն ավարտած զինծառայողները

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ N զորամիավորման զորամասերում դեկտեմբերի 29-ին և 30-ին անցկացվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություններ։

Հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել