Նախկին ռազմագերին ազատ կարձակվի. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատարանը մերժեց Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։
Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Շիրոյանը»։

Նշենք, որ Նոյեմբերի 16-ին գերեվարված Ռոբերտ Նալբանդյանը Հայաստան վերադառնալուց հետո, մեկ ամսով կալանավորվել էր:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել