«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ. նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

2021 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել հիմնարկի հանձնուքների հանձնման սպասասրահի սեղանը, որի տակ ամրացված է եղել կասկածելի փաթեթ:

Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Փաթեթում հայտնաբերվել են 1,04 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգված և թմրանյութ հանդիսացող սուբուտեքս հիշեցնող «B8» գրառմամբ դեղահաբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել