Խոշտնագման գործերով դատախազության որդեգրած հստակ, խիստ և հետևողական քաղաքականությունը տալիս է արդյունքներ. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որքան էլ առանձին ՀԿ ներկայացուցիչներ փորձում են թիրախավորված և որպես կանոն անհիմն քննադատության արժանացնել ՀՀ դատախազությանը անազատության մեջ հայտnված անձանց խոշտանգման գործերով անհետևողականության մեջ, որքան ել փորձեն շարունակել առաջնորդվել «ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք լսում» տրամաբանությամբ, իրականությունից չես փախչի:

Խոշտնագման գործերով դատախազության որդեգրած հստակ, խիստ և հետևողական քրեական քաղաքականությունը տալիս է արդյունքներ, և այս դատավճիռը դրա խոսուն վկայություններից մեկն է՝ հաշվի առնելով այն հետևողականությունը, որ թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության ընթացքում ցուցաբերվել է դատախազության կողմից:

Մինչ այս էլ, հիշեցնեմ, հենց ՀՀ գլխավոր դատախազության (նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի) կողմից ներկայացված բողոքում արտահայտված հիմնավորումների, իրավական վերլուծությունների վրա հիմնվելով ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա.Հովհաննիսյանի գործով կայացրեց դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները մասնակի բավարարելու, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու որոշում՝ ըստ էության գտնելով, որ Ա. Հովհաննիսյանին մեղսագրված արարքը որպես խոշտանգում որակելու հիմքերն առկա են և այդ առումով ստորադաս դատարանները սխալ են գնահատել գործում առկա փաստական տվյալները՝ արարքները անհիմն որակելով որպես բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում:

Այս երևույթը արմատախիլ անելու համար շարունակվելու են բոլոր հնարավոր միջոցները»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել