Հայտնաբերվել է 1 խախտում՝ գերբեռնված երթևեկություն. ՔՏՀԱ տեսչական մարմին

Հ ՔՏՀԱ տեսչական մարմինը շաբաթօրյա մշտադիտարկումն իրականացրել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել է նշված վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 25 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում՝ գերբեռնված երթևեկություն: Դրա հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։

Հանրային տրանսպորտում COVID-1-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով վերահսկողությունը շարունակական կլինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել