ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՐԲ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Իհարկե, կարող ենք մշակել ու ներկայացնել, թե ինչպես արտահայտվել միջազգային իրավական երևույթների վերաբերյալ, որ դրանք ոչ միայն վնաս չտան ազգային ու պետական շահին, այլև աշխատեն՝ ի օգուտ դրանց։
Իհարկե, կարող ենք մշակել ու ներկայացնել, թե ինչպես նպաստել պետականաշինությանը սահմանադրական մշակույթի և պետական մտածողության զարգացման ուղղությամբ։
Իհարկե, հնարավոր է գիտակցել ու պաշտապնել ազգային ու պետական շահը, բայց …
Բայց եթե տգիտությունը հանգրվանում է իշխանության հարմարավետության միջավայրում, ամեն արժեքավոր բան՝ արժանապատվությունից մինչև պետականություն, բարձրացվում է զոհասեղանին հանուն նույն տգիտության ու դրանց կրողների …»։