ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այս պահի դրությամբ անկլավների գոյության մասին իրավական հիմք չեն գտել:
«Շատ է խոսվել անկլավների մասին, և մինչև այս պահը, ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Հիշում եք, որ ասել եմ՝ քարտեզը ինչ է. գծագիր է, ոնց կարող ես գծում ես, պետք է իրավական հիմքը նայես: Մեզ թվում է, որ այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք: Հնարավոր է հաջորդ պահին ի հայտ գա, բայց այս պահին դա չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի ընթացքում: