Անհիմն է, որ ինձ մեղադրում են հողերը հանձնելու մեջ, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ և դա կլինի լեգիտիմ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե իրեն շատ բաներում են մեղադրում, բայց, իր կարծիքով, իրենց ուղղված ամենալեգիտիմ մեղադրանքը կարող է լինել այն, որ իրեն մեղադրեն հողեր չհանձնելու մեջ։

«Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ և դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Եթե որևէ մեկն ինձ ասի, որ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ տարածքները, որ պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Իսկ մեղադրանքը, որ ես հանձնել եմ հողերը, անհիմն է: Ընդհակառակը, ես չեմ հանձնել, դրա համար է եղել պատերազմ: Չեմ հանձնել, որովհետև իսկ ինչ են ստանում դրա դիմաց: Ըստ էության, ոչ մի բան»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կարելի էր կանխել 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Նա պատմեց 2016 թվականի պատերազմի մասին պատմեց իր ու Արցախի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանի՝ Կոմանդոսի խոսակցության մասին։

«Արարատի մարզի Սայաթ–Նովա գյուղում միջոցառում էր կազմակերպված, այնտեղ էր նաև Կոմանդոսը, երբ դուրս էինք գալիս, առաջարկեցի իրար հետ գնանք Երևան ու ողջ ճանապարհին հետաքրքրվում էի նրանից ապրիլյան պատերազմի մասին։ Ի՞նչ էր դա, Արկադի Տեր–Թադևոսյանն էլ ասաց՝ «это была разведка боем», այսինքն՝ ինքն իր համոզմունքն էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն է․ հետախուզական գործողությունը նախորդում է պատերազմական որոշակի պլանի կիրառմանը, փորձարկվում է ու որոշակի սրբագրումներ է արվում։ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կարելի էր կանխել այն պայմաններով, ինչ պայմաններով ես կարող էի կանխել 2020 թվականի սեպտեմբերի պատերազմը», – ասաց նա։

«Կարո՞ղ էի ես կանխել պատերազմը, իհարկե, կարող էի, երբ Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական ու անընդունելի պահանջները ընդունեի, պատերազմը կկանխեի, բայց հիմա ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չընդունելը, գուցե թե, լեգիտիմ մեղադրանք է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, գայի ու ասեի՝ ժողովուրդ, գիտեք ինչ, սենց ա իրավիճակը, պետք է գնալ զիջումների, որ պատերազմից խուսափենք։ Հիմա ես շատ եմ դրա մասին մտածում, բայց ուրիշ բան էլ կա՝ ես պետք է ինձ համոզեի, որ ճիշտ է դա։ Ես հիմա չեմ ուզում բաներ ասեմ, որ թվա, թե ուզում եմ ինձ արդարացնեմ, չեմ ուզում ինձ արդարացնեմ, ընդհանրապես, ինձ արդարացում չկա», –անկեղծացավ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել