Դատավորին «խիստ նկատողություն» հայտարարվեց

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

ԲԴԽ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, բավարարեց հանձնաժողովի ներկայացված միջնորդությունը և Ալավերդյանին հայտարարվեց խիստ նկատողություն։

Որոշումն ընդունվել է միաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել