Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ռուբեն Ռուբինյանը

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Նշենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ ելույթ ունենալով երկրի 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում հայտարարել էր․ «Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է»։

Օքթայի խոսքով` թուրքական կողմը Երևանի հետ երկխոսությունը առաջ է մղելու շատ զգույշ և Ադրբեջանի հետ սերտ համակարգելով։

Թուրքիայի փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն աջակցել է․ «Նոր իրողությունները պարարտ հող են ստեղծել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»։

Քաղաքական գործիչը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղ նախաձեռնության վրա՝ տարածաշրջանային համագործակցության հարթակ ձևավորելու՝ 3 + 3 ձևաչափով։

«Անկարայի դիրքորոշումը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության ու խաղաղության ապահովման հարցում կմնա անփոփոխ»,- վստահեցրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել