Աբովյանի ավագանու անդրանիկ նիստին կքվեարկենք ընտրողների ամենաշատ ձայներն ստացած ԲՀԿ-ի թեկնածուի օգտին․ ՀՅԴ Աբովյանի կոմիտե

ՀՅԴ Աբովյանի կոմիտեն հայտնել է Աբովյան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու իր մտադրության մասին։

Հայտարարությունում նշված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Աբովյան խոշորացող համայնքի՝ համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու ընտրություններում արձանագրված արդյունքները, մասնակից քաղաքական ուժերի կազմը, ելնելով ընտրություններից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ պարագայում չհամագործակցելու Դաշնակցության անփոփոխ դիրքորոշումից, ՀՅԴ Աբովյանի կոմիտեն որոշել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով կայանալիք ավագանու անդրանիկ նիստին քվեարկել ընտրողների ամենաշատ ձայները ստացած (շուրջ 46%) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել