Օրերս ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Մ. Ա.-ի բնակարանից 3 բջջային հեռախոս գողանալու մասին:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված, նախկինում դատված Ռուդիկ Բ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է: Ռուդիկ Բ.-ն ձերբակալված է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: