«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ». Արտակ Բեգլարյանը՝ Ալիևին

«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ:

Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,-այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ի պատասխան Իլհամ Ալիևի, այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցությունը լինի ՀՀ վերահսկողության տակ, ապա Ադրբեջանն էլ պետք է վերահսկի Լաչինի միջանցքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել