Տեղի համայնքապետարանից զգուշացնում են․
«Տեղ համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Տեղեկացնում ենք, որ համայնքի վարչական տարածքում գտնվող վարելահողերը, ցանքատարածքները վարակված են «անդրկովկասյան մարմարյա բզեզներով», վարակվածությունը կազմում է մոտ 70%:
Համայնքի գյուղատնտեսի շրջայցի արդյունքում հստակորեն առանձնացվել են առավել շատ վարակված շրջանները, որի կանխարգելման շրջանակներում խուրհուրդ է տրվում անհապաղ կատարել ցանքատարածքների սրսկում:
Դեղորայքի որակի, ընտրության և դաշտերի ստուգման համար կարող եք դիմել Տեղի համայնքապետարան, գյուղատնտես Սուրեն Շիրինյանին, հեռախոս 098-99-56-50»: