Ե՞րբ է գովազդը համարվում անօրինական

Ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի` արգելվում և հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է օգտագործելով`
ա) քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը.
բ) այն սպառողների վարկաբեկման ճանապարհը, ովքեր չեն օգտվում գովազդվող ապրանքներից.
գ) նախապաշարումները և սնահավատությունը.
դ) անհատ կամ մի խումբ մրցակիցներին, ինչպես նաև արտադրվող և իրացվող ապրանքների հատկությունները վարկաբեկող արտահայտությունները կամ այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց և ապրանքների հետ անհարկի համեմատությունները.
ե) ապրանքի նկատմամբ պահանջարկի իրական չափերին չհամապատասխանող տեղեկատվությունը.
զ) քաղաքացիներին բռնության, հարձակողականության, խուճապի, ինչպես նաև բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչերը.
է) շրջակա միջավայրի դեմ ուղղված կոչերը և փաստարկումները.
ը) սպառողի կյանքին, առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող գործողությունների դրդող կոչերը և փաստարկումները.
թ) նախագծի, տեքստի, գովազդային բանաձևերի, պատկերների, երաժշտական և ձայնային էֆեկտների և այլմիջոցներով սպառողների մոլորեցումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել