Ես միայնակ անզոր եմ այնպես անել, որ հայհոյանք չլինի․ Սիսակ Գաբրիելյանը ԱԺ-ի միջադեպի մասին

«Միջադեպի մանրամասներին չեմ տիրապետում, զուտ այն պատճառով, որ այնտեղ չեմ եղել։ Ես անձամբ ձեռքս մեկնել եմ դաշնակցական տղաներին, ջանով-ջիգյարով ասել եմ՝ գնացեք տղերք ջան, որ մի խնդիր չկա։ Հետո հասել եմ այն պահին, երբ աղմուկ էր, մոտեցել եմ մի տղա էր, իրեն գրկել, տարել եմ այն դռան մոտ, որտեղ լրագրողներն էին։ Մամուլից էի տեղեկանում, որ ես ինչ-որ բան եմ արել»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Ըստ Սիսակ Գաբրիեալյանի տեղի է ունեցել ցավալի միջադեպ և էական չէ, թե որ խմբակցության պատգամավորներն են եղել։

«Հասել եմ պարոն Ռուբինյանի աշխատեսանյակի մոտ, տեսել եմ քաշքշուք է, երբ հասել եմ, որպես այդպիսին՝ ծեծ չկար։ Նորից եմ ասում՝ անընդունելի է, դատապարտում եմ, չի կարելի բռնությամբ հարցեր լուծել։ Մանրամասներին չեմ տիրապետում, թե ինչի են գնացել, հասել այդ աշխատասենյակում»,-նշում է նա։

Պատգամավորը նշեց, որ Ազգային ժողովի նախորդ գումարումներում էլ են հայհոյանքներ եղել․ «Ես միայնակ անզոր եմ այնպես անել, որ չլինի»։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել