Նախնական տվյալներով Գավառ խոշորացված համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը ստացել է վավեր քվեաթերթիկների շուրջ 54%-ի չափով քվե և իրավունքի ուժով քաղաքապետ կդառնա Գուրգեն Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում է Միքայել Նահապետյանը։
«Սա հաղթանակ է` լավ կազմակերպված, պոզիտիվ ուղերձներով, անցած ճանապարհով թիմի հաղթանակը։
«Քաղաքացիական պայմանագիր» ընդդիմադիր խմբակցությունը կունենա 11 մանդատ, իսկ Մեր Համայնքը խմբակցությունը 2 մանդատ»,-նշել է նա։