ՀՀ ոստիկանությունը հայտնում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշման առաջին հավելվածով հաստատված «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» գործարկման պահանջների hամաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 1-ից էլեկտրոնային եղանակով ՀՀ ոստիկանություն ներկայացվող դիմումները, (բողոքները) ՀՀ ոստիկանության [email protected] էլեկտրոնային փոստի փոխարեն անհրաժեշտ է ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» /e-request.am/ կայքի միջոցով»։