Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավորի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր, Շուշան Փաշինյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվեց։ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։

Խորհրդի անդամներ Չիչոյանը և Մխիթարյանը դեմ է քվեարկել կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, Մակյանն ու Մխիթարյանը հատուկ կարծիք են ներկայացրել։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ «Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

Նշենք, որ մեկ ու կես տարի առաջ ընդդատության խախտման պատճառաբանությամբ դատարան ներկայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելու գործով Նախշքարյանը պատասխանատվության չի ենթարկվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել