Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը կեղծ օրակարգով այսօր առավոտյան, խախտելով այլոց իրավունքները, փակել էր մի քանի փողոցներ․ «Ազգի ձայն» կուսակցություն

«Ազգի ձայն» կուսակցության հրատապ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը կեղծ օրակարգով այսօր առավոտյան, խախտելով այլոց իրավունքները, փակել էր մի քանի փողոցներ, ասելով` իբր զինվորին սահմանում չեն զինում, և պահանջում, որպեսզի վարչապետը հրապարակի թե ինչ փաստաթուղթ պետք է ստորագրի, ինչն ըստ էության գաղտնիություն պարունակող փաստաթուղթ է հանդիսանում, իսկ դրա պարունակությանը կարող են տիրապետել այն անձինք, ովքեր իրավասու են, ԱԱԾ-ին ունեն տված ստորագրություն գաղտնիության պահպանման վերաբերյալ։

Օրակարգում չկա վարչապետի հրաժարականի պահանջ, նրանցից մի մասը մի քանի օր է Սյունիքից կեղծ լուրեր են տարածում (օրինակ իբրև թե Սիսիան-Անգեղակոթ ճանապարհը նոր է բացվել, ինչը սուտ է, քանզի այդ ճանապարհը մշտապես եղել է բաց)։

Ամենահետաքրքիրն այն է, որ կոչ է արվում ժամը 17:00 հավաքվել Հանրապետության հրապարակում։ Նշենք, որ բոլորովին վերջերս, երբ մենք` «ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցությունը, Շուռնուխից քայլելով գալիս էինք Երևան, մեր ակցիան պետք է ավարտվեր հենց Հանրապետության հրապարակում, սակայն քաղաքապետարանը մեզ պաշտոնապես ասաց, որ հրապարակում արգելված են բոլոր տեսակի միջոցառումները։ Փաստացի ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանը կամ ստում է կամ կողմնապահություն է անում։

Ինչ վերաբերում է մեզ` մեր պահանջը մնում է անփոփոխ վարչապետը պետք է հրաժարական տա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել