Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․
«Հարգելի հայրենակիցներ
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի հարակից տարածքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ խնդրում ենք չանհանգստանալ:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 911,101,112 կամ 047940911»: