Որո՞նք են թարգմանչի միջոցով հաղորդակցվելու կանոնները

Եթե գործարար զրույցն ընթանում է թարգմանչի միջոցով, ցանկալի է հետևել այս կանոններին.

ԿԱՆՈՆ 1: Նախքան գործարար բանակցությունների սկսվելը թարգմանչին ծանոթացրեք զրույցի ընթացքում օտարերկրյա գործընկերոջ հետ քննարկվելիք հարցերի հետ և բացատրեք գործածվելիք տերմինաբանությունը:

ԿԱՆՈՆ 2: Աշխատեք խոսել դանդաղ և հասկանալի: Պետք է ուշադրություն դարձնել, որ ասելիքը երկիմաստ չլինի, քանի որ այն կարող է տարբեր (ոչ իրական) մեկնաբանությունների տեղիք տալ:

ԿԱՆՈՆ 3: Թարգմանելու համար երկու նախադասությունից ավելի չպետք է ասել: Ցանկացած թարգմանչի համար դժվար է դրանից շատ ինֆորմացիա մտապահելը, և թարգմանության ընթացքում նա կարող է ինֆորմացիան աղավաղել:

ԿԱՆՈՆ 4: Ասացվածքներից, դարձվածքներից և բառախաղերից հարկավոր է խուսափել: Սպոնտան թարգմանության դեպքում միայն տվյալ լեզվին բնորոշ արտահայտությունները օտարերկրյա գործընկերները կարող են սխալ հասկանալ: Մի շարք արտահայտությունների զուտ բառային թարգմանության դեպքում որոշ քաղաքավարի խոսքեր կարող են նույնիսկ վիրավորական երանգ ստանալ, ինչը բացասաբար կանդրադառնա բանակցությունների ընթացքի վրա և ի վերջո կհանգեցնի կոնֆլիկտի:

ԿԱՆՈՆ 5: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է գործընկերը հակազդում թարգմանչի խոսքին: Հետևեք ձեր գործընկերոջ դեմքի արտահայտությանը և համոզվեք՝ արդյոք ձեր խոսքը թարգմանչի միջոցով ճի՞շտ է հասնում նրան:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել