Խնդրում եմ լոլո չկարդալ Նիկոլի մասին, էն, ինչ կարելի ա գրել նրա մասին, ես գրողից լավ գիտեմ․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Յուրահատուկ արժեհամակարգ պետք ա ունենալ, որ իմանաս երկրիդ սահմաններին մարտեր են (չգիտես էլ՝ կվերածվի պատերազմի, թե չէ), մարդիկ են զոհվում, բայց դու քո քաղաքական օրակարգը վերցնես, ընկնես փողոցներն ու ֆեյսբուքը, ամեն ինչ դրա շուրջ կառուցես։

Լավ, ասենք՝ համոզեցիք, որ կառավարիչները հմուտ չեն (դա համոզելու համար առանձնապես մեծ ջանքեր պետք չեն), հետո՞։ Ասենք թե ինչ-որ մեկին կարող ա թվալ, թե ինքն էս պահին կարող ա ավելի լավ կառավարիչ լինել (սա էլ բացառված չի)։

Բայց առնվազն հոգեկան շեղումներ պետք ա ունենալ, որ պատկերացնես, թե կարելի ա լավ կառավարել քաղաքական անկայունության ու փաստացի ռազմական դրության պայմաններում։

Սա, նույնիսկ եթե էդ տհաս մեկին որևէ մեկը թողնի տնօրինել պետական լծակներին։ Իսկ եթե դա արվում ա վստահ, որ պատերազմ չի լինելու ամեն դեպքում, ապա էդ վարքն ավելի վատ բան ա նշանակում։ Երկու բառով դա կոչվում ա էս պահին մարտնչող զինվորի հաշվին քաղաքական դիվիդենտ շահել։

Ու, խնդրում եմ, լոլո չկարդալ Նիկոլի մասին։ Էն, ինչ կարելի ա գրել նրա մասին, ես գրողից լավ գիտեմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել