«Յուքոմ» ՓԲ ընկերությունը հայտնում է․
«Սիրելի՛ բաժանորդներ,
Սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարևոր» լուրեր և նմանօրինակ գործողությունների դիմել։
Հորդորում ենք լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։
Որևէ պարագայում չի կարելի տարածել զինված ուժերի և զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ։
Չի կարելի տարածել կասկածելի, չճշտված լուրեր, ասեկոսեներ։
Օգնենք ինքներս մեզ, այլ ոչ թշնամուն։
Շնորհակալություն»։