Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ելնելով մեր երկրի սահմաններում այս պահին տիրող իրավիճակից և զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ ունենալու մասին տեղեկություններից՝ մեր թիմով որոշում կայացրինք դադարեցնել Զվարթնոց թաղամասում և Արագածի զանգվածում ընթացքող քարոզարշավը: Բնակիչների հետ հանդիպումները կվերսկսենք իրավիճակի կայունացումից հետո: Այս պահին բոլորիս մտքերն ու աղոթքները մեր զինվորների հետ են»:
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ևս գրառում է կատարել․
«Հրազդան համայնքի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության սահմաններին այս պահին տիրող լարված իրավիճակով պայմանավորված դադարեցնում ենք նախընտրական բոլոր հանդիպումները:
Խաղաղաղություն մեր երկրին և մեր սահմաններին:
Աստված պահապան հայ ժողովրդին…»