Նիկոլ Փաշինյանը Ջո Բայդենից ստացել է հրավեր. մեկնում է ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ստացել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցելու հրավեր։

«Վարչապետը հաստատել է իր մասնակցությունը», – «Առաջին ալիք»-ի եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանն ու Իրանը չեն հրավիրվել համաժողովին։

Գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ը, փորձություն է Բայդենի՝ փետրվարին նախագահի պաշտոնում իր առաջին արտաքին քաղաքական ելույթում արած հայտարարության համար։ Նա այն ժամանակ ասել էր, որ Միացյալ Նահանգները վերադառնում է համաշխարհային առաջնորդություն՝ Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած ավտորիտար ուժերին հակազդելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել