«ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցություն առաջնորդ Մհեր Մեսրոպյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՇՏԱՊ,
Հարգելի հայրենակիցներ,հացադուլը շարունակվում է, սակայն այս պահին դա այդքան կարևոր չի, պահանջը չի փոխվում, որը ժամ առաջ պետք է կատարվի և պաշտոնապես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, որպես ՀՀ գործող արտախորհրդարանական ուժ, քաղաքական ուժի ղեկավար, անհապաղ հանդիպում, քանի որ վիճակը օրհասական է և բառացիորեն վտանգված է սուվերեն ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Կան փաստացի դիրքային կորուստներ և բազմաթիվ զոհեր և վիրավորներ և նոր գերիներ։ Կոչ եմ անում Հայաստանի բոլոր երիտասարդությանը համախմբվել, թողել բոլոր ամբիցիաները և ժամանակավորապես գործող իշխանություններից պահանջել անհապաղ կատարել մոբիլիզացիա , զինել բոլորին և ես ինքս ձեզ հետ միասին պատրաստ եմ մեկնել առաջնագիծ`Գենշտաբի հրամանատարությամբ։
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»։