Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մազրի Փանիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել Վարդան Ստեփանի Մակեյանին 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև Արթիկ համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը»։
Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 12-ին մի շարք որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝
Առափի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ալբերտ Վարդգեսի Այվազյանը։
Գետք համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Հովիկ Թորգոմի Մխիթարյանը։
Բենիամին համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արտակ Լիպարիտի Անտոնյանը։
Հայրենյաց համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Վրույրի Մարտիրոսյանը։
Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Միշա Մկրտչի Ղրզոյանը։
Ոսկեհասկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արտաշես Մուշեղի Սահակյնաը։