Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանի փոխարեն մանդատը վերցրած պատգամավորներին։
«Հարգելի՛ պատգամավորներ, տեղեկացնեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 2 և թիվ 3 արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Միքայել Թումասյանին»,-ասաց ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ Ասպրամ Կրպեյանը դեռ պատգամավոր չէ, որովհետև նիստերի դահլիճում չէ և չի երդվել։
Միքայել Թումասյանը երդվեց։