Դիմել ենք արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր դիմել ենք ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դիտավորությամբ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։

Գուցե շատ գործընկերներ տարակուսանքով վերաբերվեն այսպիսի նախաձեռնությանը, քանի որ պատվիրված արդարադատության խորհրդանիշ հանդիսացող սույն պաշտոնյան, մատուցած ապօրինի ծառայությունների համար, դեռ գտնվում է իրական վեթինգի մասին դատարկ խոստումներ շռայլող իր պատվիրատուների ուղղակի պաշտպանության և հոգածության ներքո։

Սակայն ինքս կարծում եմ, որ մեր ակտիվ վարքագծով պետք է հնարավորինս շատ բարձրաձայնենք դատավորի անունը վարկաբեկող այս անձի կամակատար և միաժամանակ՝ անձեռնահաս էության մասին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել