Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է․ ԲԴԽ

Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ վերջինիս ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանի միջնորդությունը մերժվել է. նիստը հետաձգվել է նոյեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը։

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել