ԵՄ ներքին շուկայի ազատությունների տարբերությունները

Ինչպես գիտենք, ԵՄ ներքին շուկան հիմնվում է 4 ազատությունների` անձանց, աշխատուժի, ապրանքների եւ կապիտալի ազատ տեղաշարժի վրա:

Ընկերակցության պայմանագրի 39-55 հոդվածների նպատակն է ապահովել, այսպես կոչված, արտադրության գործոնների ազատ տեղաշարժի իրավունքը: Այս երեք ազատությունների կապող օղակը եւ ընհանրությունը հանդիսանում է նախ այն, որ գործ ունենք անձանց հետ, որոնց պարագայում բազմաթիվ լրացուցիչ հարցերն են առաջանում կապված հյուրընկալող պետությունում ինտեգրման, անձնական իրավունքների եւ նմանատիպ հանգամանքների հետ, ինչը կիրառելի չէ ապրանքների եւ կապիտալի նկատմամբ: Ընդհանուր է նաեւ այն, որ երեք դեպքում էլ իրականացվում է տնտեսական գործունեություն, այսինքն գործունեությունն իրականացվում է շահույթ ստանալու նպատակով:

Միաշամանակ ԵՄ քաղաքացիությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ԵՄ քաղաքացու ազատորեն տեղաշարժվել եւ բնակություն հաստատել ԵՄ անդամ ցանկացած պետությունում:

Van Binsbergen գործում գլխավոր փաստաբան Mayras-ը նշել է, որ հավասար վերաբերմունքի սկզբունքը միատեսակ է կիրառվում աշխատողների, ծառայություն մատուցողների եւ ինքնազբաղ անձանց նկատմամբ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել