«Ես այս պահին Մատենադարանում եմ և ունեմ շատ կարևոր հայտարարություն՝ մեր համազգային շարժումն ունի իր տրամաբանական շարունակությունը։ Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ սկսում եմ հացադուլ հանուն մեր ազգի, որպեսզի մենք արթնանանք։ Նպատակն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հացադուլը կավարտեմ, երբ վարչապետը հրաժարական տա»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։