Հրապարակվեցին քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների գրավոր մրցույթի արդյունքները. ԲԴԽ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Բարձրագույն դատական խորհրդում հրապարակվեցին քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր մրցույթի արդյունքները:

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:

Նշենք, որ հայտարարված 10 թափուր հաստիքի համար մրցույթին դիմել էր 49 թեկնածու: Գրավոր քննության անցողիկ շեմը նյութական խնդրի համար համարվում է 30 միավորը, դատավարական խնդրինը՝ 18 միավորը, ընդհանուր՝ 48 միավոր:

Գրավոր փուլը հաղթահարողները կմասնակցեն նաև բանավոր մրցույթին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել