Նիկոլ Փաշինյանը նշանակել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հովհաննես Հարությունյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»։

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը Շիրակի նախկին մարզպետն է: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով մասնակցել էր Գյումրու ՏԻՄ ընտրություններին, որպես քաղաքապետի թեկնածու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել