Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նոյեմբերի 4-ին նոր որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2021 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրել»: