Աշխատանքի և սոցիալական ոլորտի ֆինանսական հատկացումները կավելանան 15,1 տոկոսով

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  նոյեմբերի 5-ին քննարկվել են  «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների եւ թոշակների գծով ֆինանսական հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը 2022-ին պետական բյուջեի նախագծով հատկացվելու է 579 մլրդ 880 մլն 700 հազար դրամ: Նախարարի հավաստմամբ՝ Կառավարության կողմից նախատեսված սոցիալական ոլորտի ծախսերն ամենածավալունն են:

2022թվականին նախատեսվում է իրականացնել 16 ծրագիր եւ 93 միջոցառում:

«2022-ի բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 580 մլրդ դրամ ֆինանսավորում: 2021-ին հաստատված բյուջեով նախատեսված է եղել 503 մլրդ 670 մլն դրամ ֆինանսավորում, աճը կազմում է 15.1 տոկոս»,- ասել է ֆինանսների նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել