Ինչու՞ 2020 թվականի պատերազմի ժամանակ հայկական կողմը չկրակեց նավթագազամուղերի ուղղությամբ։
Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով թեմայի մասին։
«Ինչու՞ համայն հայության զբոսաշրջիկ Արմեն Սարգսյանին, խոհարար, զբոսաշրջիկ, զուգարանների մոտ Բայդենին պատահական բռնացնող, նկարվող Արմեն Սարգսյանին ինչու՞ չհարցրեցիք՝ ինչու՞ ես երաշխիք տալիս, որ չենք խփելու։ Բա որ պատահական և մի հատ գնար, ինչ կլինե՞ր որ, պատերազմ է։ Չէ՞իր ուզում, ռիսկ չունեի՞ր․․․»,-ասաց Արմեն Աշոտյանը։