Տեղեկություն՝ պիցցերիայի սննդից «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվածների մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 4-ին Երևանի պիցցերաների ցանցի երկու կետերում սննդային թունավորման դեպք է արձանագրվել։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ 2021 թվականի նոյեմբերի 4-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել առ այն, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 15 անձ, որոնցից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավանական պատճառը պայմանավորված է սննդային գործոնով, բոլոր քաղաքացիները սնվել են Երևան քաղաքի միևնույն պիցցերիաների ցանցի 2 կետերում:

Ներկա պահին համաճարակաբանական հետազոտություններն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել