Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը հետաձգվեց նոյեմբերի 4-ին․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է․

«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Նիստի ընթացքում դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Խորհրդին միջնորդեց գործի վարույթը կարճել:

Արդարադատության նախարարությանը միջնորդության վերաբերյալ տեսակետ հայտնելու հնարավորություն տալու համար այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Այն կշարունակվի նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել