Կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչև այդ հանգամանքների վերանալը`
1) հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա` ոչ ավելի, քան մեկ անգամ, մինչև երկու շաբաթ ժամկետով.
2) դատարանի որոշման հիման վրա` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև օրենքին համապատասխան` գրավառուի կողմից պարտավորությունների վաղաժամկետ կատարում պահանջելիս:
Կատարողական գործողությունները հետաձգվում են հարկադիր կատարողի որոշմամբ: