ԱԺ «Հայաստանն» առաջարկում է ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերանայել Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատելու նախագիծը և ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը: Օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Իսկապես այս օրենքի նախագիծը մի խորհուրդ, որ կարող է ունենալ, հետևյալն է, որ իսկապես պետք է շատ աշխատել: Ակնհայտ է, որ պետք է շատ աշխատել: Բայց այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, և հիմա պետք է նման ազդակ տալ: Այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է շատ ավելի շատ աշխատեն: Առաջարկներից մեկը, որ քննարկում էինք հանձնաժողովի նիստում, հետևյալն էր, որ որոշակի անցումային շրջան նախատեսեինք: Սկզբում թող օրենքն անմիջապես ուժի մեջ մտնի նախարարների, վարչապետի, փոխվարչապետերի, պատգամավորների, փոխնախարարների համար»,- ասաց Վարդևանյանը:

Կառավարության հեղինակած նախագծով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

«Մեր խմբակցության կողմից ներկայացնելու ենք առաջարկ, որ հունվարի 2-ը և 7-ը ևս լինեն ոչ աշխատանքային»,- ասաց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել