Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`Հայկ Կոլյայի Ենգիբարյանին 2021 թվականի նոյեմբերի 1-ից ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-23.2-Ղ3-3) պաշտոնից»։