Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը։
Նախատեսվում է, որ տարեկան երկու անգամ երաշխավորված կազմակերպութունների միջոցով կկազմակերպվի վերապատրաստում։ Հարցաշարը կհաստատի նախարարությունը։
Հավաստագրումը նախատեսվում է իրականացնել ամբողջությամբ էլեկտրոնային, մեկ փուլով։
Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է առաջարկվում սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 25-ը»: