Հանդիպում IRZ «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ներկայացուցիչների հետ. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են.

«Այսօր` հոկտեմբերի 13-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն ընդունել են Հայաստանում IRZ «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Լատվիայի՝ Ռիգայի շրջանային դատարանի դատավոր Սվետլանա Բելյայեվային, ինչպես նաև IRZ « Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավարի տեղակալ Արման Զրվանդյանին:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ԲԴԽ-ի և IRZ-ի համագործակցությունը բավականին կարևոր է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատարանների և դատական գործերի կառավարման համակարգերի հիմնախնդիրները, դատավորների ծանրաբեռնվածությանը և դատական գործերի քննության ողջամիտ ժամկետներին առնչվող հարցեր:

Կողմերը պայմանավորվեցին համագործակցել առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել