Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 7-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«Քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արթուր Ադամյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, նույն դատարանի նախագահի գրությունը և հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անուն-ազգանունը 2021 թվականի հոկտեմբերի 11-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ հանել գործերի բաշխման ցանկից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: