Հոկտեմբերի 11-ին ստուգումներ են իրականացվել N զորամասի մարտական հենակետերում։
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Վերադաս հրամանատարությունն ստուգել է դիրքերում կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը։ Տրվել են ծառայության հետագա կազմակերպման հրահանգներ։