ՀՀ քաղաքացիների 6 պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում փոփոխություններ են կատարվել

Համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում հոկտեմբերին փոփոխություններ են եղել։

Բելառուս

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԲՀ տարածք իրականացվում է բացառապես օդային ճանապարհով: Ցամաքային ճանապարհով մուտքը ժամանակավոր դադարեցված է (բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք):

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու համար* Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (վեց տարին լրացած) պետք է պարտադիր ունենան՝ մինչև սահմանը հատելը 3 օրվա ընթացքում կատարված PCR թեստի կամ “Ճամփորդում եմ առանց COVID-19”  ջջային հավելվածի վրա բացասական պատասխան, կամ պատվաստման վկայական (սահմանահատումը պետք է իրականացվի պատվաստման կուրսից առնվազն 1 ամիս հետո և ոչ ավել, քան 12 ամիս առաջ)**։

Բելառուսի տարածքով (օդանավակայանում) 24 ժամ տարանցումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում PCR թեստ անհրաժեշտ չէ:

Սահմանափակումները չեն վերաբերվում դիվանագիտական անձնագրեր կրողներին:

Ուշադրություն.

Այն քաղաքացիները, որոնք ԲՀ ժամանում կարմիր գոտու*** երկրներից, պետք է նաև ինքնամեկուսանան 7 օր ժամկետով:

* – Օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԲՀ տարածք իրականացվում է բացառապես օդային ճանապարհով: Ցամաքային ճանապարհով մուտքը ժամանակավոր դադարեցված է (բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք)

** – Բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք

*** – Կարմիր գոտու երկրների ցուցակը կարելի է տեսնել այստեղ (փոփոխական է). http://minzdrav.gov.by/ru/dlya-belorusskikh-grazhdan/strany-krasnoy-zony.php

Բուլղարիա

Սահմանը հատելու ռեժիմը

ԲՀ առողջապահության նախարարի РД-01-733/27.08.2021թ․ թվակիր հրամանի համաձայն (հրամանում փոփոխություններ են կատարվել РД-01-767/10.09.2021г. և РД-01-794/24.09.2021г. թվակիր հրամաններով) 2021թ. սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է, որ նարնջագույն գոտում գտնվող երկրներից ժամանող անձինք Բուլղարիա մուտք գործելիս պետք է ներկայացնեն պատվաստման, Covid-19-ով հիվանդացած լինելու կամ կատարված թեստի մասին ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ, մասնավորապես՝

  • պատվաստման մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, ընդ որում՝ վերջին դեղաչափի ներարկումը պետք է կատարված լինի ԲՀ մուտքին նախորդող 14-օրյա ժամկետից առաջ: Պատվաստման ավարտուն սխեմա է համարվում նշյալ որոշման 3-րդ հավելվածով սահմանված պատվաստանյութերի համապատասխան դեղաչափերի ներարկումը, իսկ որոշման 10.2 հոդվածում սահմանվում են վկայականի բովանդակությանը վերաբերող չափանիշները,
  • Covid-ով հիվանդացած լինելու մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, որը պետք է վավեր լինի ԲՀ մուտքին նախորդող 11-180 օրերի ընթացքում, փաստաթղթի բովանդակությանը վերաբերող պահանջները կարգավորվում են վերոնշյալ որոշման 10.3.1 հոդվածով,
  • կատարված թեստի մասին ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ` 72 ժամ վավերականությամբ PCR թեստի կամ 48 ժամ վավերականությամբ RAT թեստի բացասական արդյունքի մասին վկայական, որի բովանդակությանը վերաբերող պահանջները կարգավորվում են վերոնշյալ որոշման 10.4 հոդվածով:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԲՀ տարածք մուտք գործելիս նշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու պահանջից բացառություն կարող են լինել՝

  • Ուղևորների միջազգային փոխադրումներում ներգրավված ավտոբուսների վարորդները,
  • Բեռնատարների վարորդներն, ովքեր իրականացնում կամ ավարտում են միջազգային բեռնափոխադրումները ԲՀ տարածք մտնելիս,
  • Փոխադրող միջոցների անձնակազմերը,
  • Դեպի ԲՀ տարածքում գտնվող օդանավակայաններ և դրանցից չվերթներ իրականացնող օդանավերի և դրանց սպասարկող անձնակազմերը,
  • Սահմանային աշխատողները՝ անձինք, ովքեր բնակվում են Բուլղարիայում և ամեն օր կամ ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ հատում են սահմանը՝ մուտք գործելով ԵՄ անդամ պետություն, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն՝ ինքնագործ կամ այլ աշխատանք իրականացնելու նպատակով, ինչպես նաև անձինք, ովքեր ապրում են նշյալ պետություններում և նշյալ հաճախականությամբ և նպատակներով այցելում ԲՀ,
  • Հունաստանում, Թուրքիայում, Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում և Ռումինիայում բնակվող աշակերտները և ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք, ովքեր կրթական նպատակներով ամեն օր կամ առնվազն շաբաթը մեկ անգամ այցելում են Բուլղարիա, ինչպես նաև Բուլղարիայում բնակվող և վերոնշյալ երկրներ՝ կրթական նպատակով այցելող աշակերտները, ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից վկայական ներկայացնելու պարագայում,
  • ԲՀ տարածքով տարանցում կատարող անձինք, երբ նրանց անմիջապես տարանցումը երաշխավորվում է,
  • մինչև 12 տարեկան երեխաները՝ անկախ ժամանման երկրից,
  • այն պետություններից ժամանող անձինք, որոնց քաղաքացիների, ինչպես նաև կացության կարգավիճակ ունեցող անձանց ազատ տեղաշարժի մասին առկա է փոխադարձ համաձայնություն:

Բելիզ

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրացիների համար մուտքը թույլատրված է:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բելիզի սահմանները լիովին բաց են օտարերկրացի այցելուների համար: Այցելուները կարող են ժամանել օդով, ցամաքով և ջրային ճանապարհով: Ֆիլիպ Գոլդսոնի միջազգային օդանավակայանը աշխատում է սովորական ռեժիմով։

2021 թվականի օգոստոսի 9-ից սկսած, բոլոր ճանապարհորդներից՝ ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված պահանջվում է ներկայացնել բացասական COVID-19 թեստ վկայական:

Ֆիլիպ Գոլդսոնի միջազգային օդանավակայանում Բելիզ մտնող բոլոր ուղևորներից կպահանջվի ներկայացնել բացասական COVID-19 PCR թեստի կամ հակամարմինների թեստի արդյունք՝ արված ճանապարհորդությունից 96 ժամվա ընթացքում: Թեստի վկայականի բացակայության դեպքում՝ օդանավակայանում կկատարվի թեստավորում՝ որի արժեքն է յուրաքանչյուր ուղևորի համար 50 ԱՄՆ դոլարի: Մինչև 5 տարեկան երեխաները ազատված են թեստի ներկայացման պահանջից։

Աղբյուր՝ https://belizing.com/coronavirus/

https://belizing.com/COVID-19-Testing-Required-for-Entry-into-Belize/

Գվատեմալա

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը օդային, ցամաքային և ջրային սահմաններով թույլատրված է։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Գվատեմալա մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են՝

  • Ներկայանցել հակամարմինների կամ ՊՇՌ/PCR (արված ոչ ավել, քան 72 ժամ առաջ) թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ (վերաբերում է 10 տարեկան և ավելի բարձր տարիքի քաղաքացիներին):
  • Ժամանումից առաջ 3 ամսվա ընթացքում COVID-19- ով հիվանդացած լինելու պարագայում՝ անհրաժեշտ է ներկայացնել բուժող բժշկի կամ բուժհաստատության տրամադրված փաստաթուղթը՝ հիվանդության հաստատման օրվա (COVID-19 դրական թեստի արդյունքը ևս պետք է ներկայացվի) և բուժման օրվա նշումներով, ընդ որում հիվանդանդության հաստատման և բուժման օրերի տարբերությունը պետք է լինի նվազագույնը 10 օր։
  • COVID-19-ով պատվաստված լինելու պարագայում՝ պատվաստանյութի 2 չափաբաժնի (Johnson&Johnson պատվաստանյութի դեպքում՝ 1 չափաբաժնի) ընդունած լինելու վերաբերյալ սերտիֆիկատ՝ ընդ որում պատվաստանյութի վերջին չափաբաժինը պետք է ընդունված լինի երկիր մուտք գործելուց 2 շաբաթ առաջ։

Աղբյուր՝ https://igm.gob.gt/protocolo-de-ingreso-al-pais-covid19/

Էլ Սալվադոր

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրացիների համար մուտքը թույլատրված է:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Այն օտարերկրացիները, ովքեր չունեն մշտական բնակության իրավունք Էլ Սալվադորում, պետք է հանձնեն PCR-RT, PCR, NAAT կամ LAMP թեստ` բացասական արդյունքով, ընդ որում թեստը պետք է հանձնված լինի երկիր ժամանելուց առաջ 72 ժամվա ընթացքում:

Այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ստացել են պատվաստման մեկ կամ երկու դեղաչափի՝ կախված ստացված պատվաստանյութից, ավարտելով պատվաստման ամբողջական փուլը, առանց COVID-19 թեստի հանձնման անհրաժեշտության կարող են մուտք գործել երկրի տարածք՝ ցույց տալով իրենց պատվաստման վկայագիրը։

Աղբյուր՝ https://rree.gob.sv/gobierno-de-el-salvador-anuncia-nuevas-disposiciones-sanitarias-para-el-ingreso-de-personas-a-el-salvador/

https://sv.usembassy.gov/es/actualizacion-de-requisitos-de-entrada-y-salida-a-el-salvador/

 

Իրաք

Սահմանը հատելու ռեժիմը

Բաց է օդային և ցամաքային ճանապարհով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Իրաք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ 72 ժամ առաջ կատարված COVID-19 թեստի բացասական պատասխան օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար: Այն երկրները, որոնք Իրաքի քաղաքացիներից երկիր մուտք գործելու համար կպահանջեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, Իրաքը փոխադարձություն սկզբունք կկիրառի տվյալ երկրների քաղաքացիների նկատմամբ։

Իրաքյան Քուրդիստան

21.07.2021

Ստորև նշված ռեժիմը պահելու դեպքում որևէ սահմանափակումներ նախատեսված չեն։

Այցելուները Իրաքյան Քուրդիստանի օդանավակայաններում պետք է СOVID-19 թեստ հանձնեն, որի վճարը կազմում է 60,000 իրաքյան դինար (≈$41)։

Իրաքյան Քուրդիստան հնարավոր կլինի մուտք գործել`

– վերջին 48 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության, որի դեպքում տեղում թեստավորում չի պահանջվի, կամ

– պատվաստման երկրորդ դեղաչափը հավաստող սերտիֆիկատի առկայություն, որի դեպքում տեղում թեստավորում չի պահանջվի։

Դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար թեստն անվճար է։ Դրական արդյունքի դեպքում ստորագրվում է փաստաթուղթ 14-օրյա ինքնամեկուսացման մասին, որի խախտումն առաջացնում է 1 մլն իրաքյան դինարի տուգանք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել