Կորոնավիրուսի նոր 1331 դեպք է գրանցվել, 31 մահ. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 271 205 դեպք, որոնցից 247 553-ն` առողջացած, 5529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 797 516 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 8428 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1331 նոր դեպք: Ունենք 894 առողջացած, 30 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1227 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել